Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
«ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
02/09/2011 17:55
Կիսվել

«ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երևանում տեղի է ունեցել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած «Կոնսոլիդացված վերահսկողություն և ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի շուրջ 30 մասնագետներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը, Ստիվ Սանդերֆորդը և Անիտա Ֆիմստերը ներկայացրել են կորպորատիվ կառավարման և ռիսկերի վերահսկման գործառույթներին, ռիսկերի զատորոշման և դրանց մասին տեղեկացման մեխանիզմներին, կազմակերպություններում ռիսկերի գնահատման համակարգի կառուցման, կոնսոլիդացված կերպով կազմակերպության գնահատմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության և կարգավորման ավագ վերահսկող-ֆինանսական վերլուծաբան Ռոբերտ Ուոքերն իր խոսքում նշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձնում կազմակերպություններում ռիսկերի գնահատման և վերահսկման հնարավորինս ընդգրկուն մեխանիզմների ստեղծումը: Այս առումով կարևորվում է ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներում ռիսկերի առաջացման ու կանխարգելման գործիքների մշակումը և գործարկումը:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշել է, որ ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր է ֆինանսական համակարգի ռիսկերի գնահատումը: Այդ առումով նման սեմինարի անցկացումը Հայաստանում զգալի ներուժ է ստեղծում ապագա ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ միջազգային ճգնաժամը ցույց տվեց, որ ռիսկերի կառավարումն արդիական է ցանկացած ` հատկապես, ֆինանսական կազմակերպության համար, միևնույն ժամանակ առավել կարևոր է ֆինանսական կազմակերպությունում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացումը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6