ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Սեպտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,540,658 ԱՄՆ դոլար` 373.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,614,992 ԱՄՆ դոլար` 375.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս նույն ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում իրականացվել է 15,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: