Ֆինանսական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 75.71-0.36 WTI - 69.75-0.50
COMEX:  GOLD - 1995.50+0.82 SILVER - 23.25+0.69
COMEX:  PLATINUM - 991.10-0.56
LME:  ALUMINIUM - 2326.00+1.73 COPPER - 9031.00+1.60
LME:  NICKEL - 22517.00+0.25 TIN - 24348.00+4.07
LME:  LEAD - 2126.00+0.47 ZINC - 2907.00+1.43
FOREX:  USD/JPY - 130.34-0.28 EUR/GBP - 1.0822-0.65
FOREX:  EUR/USD - 1.0822-0.65 GBP/USD - 1.2277-0.26
STOCKS RUS:  RTSI - 989.43+0.96
STOCKS US: DOW JONES - 32105.25+0.23 NASDAQ - 11787.40+1.01
STOCKS US: S&P 500 - 3948.72+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 27385.25-0.13 TOPIX - 1955.32-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 19915.68-0.67 SSEC - 3265.65-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 7499.60-0.89 CAC40 - 7139.25+0.11
STOCKS EUR:  DAX - 15210.39-0.04
24/03/2023  CBA:  USD - 388.07-0.26 GBP - 473.33-4.04
24/03/2023  CBA:  EURO - 416.17-6.14
24/03/2023  CBA:  GOLD - 24678.37+340.54 SILVER - 285.72+6.74
engрус
Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Միկրոբիզնեսի վարձու աշխատողների եկամտային հարկը կլինի ոչ թե 5000 դրամ, այլ կհաշվարկվի 20% դրույքաչափով
15/10/2022 10:03
Կիսվել

Միկրոբիզնեսի վարձու աշխատողների եկամտային հարկը կլինի ոչ թե 5000 դրամ, այլ կհաշվարկվի 20% դրույքաչափով

Հայաստանում հարկման հատուկ համակարգում գործող միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվը կանխատեսվածից շատ ավելի շատ է, նոր փոփոխությամբ պետությունը փորձում է սահմանափակել այն գայթակղիչ կարգավորումները, որոնք տնտեսավարող սուբյեկտներին դրդում են ամեն գնով արհեստականորեն տեղավորվել այդ դաշտում. օրինակ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների եկամտային հարկը գործող ֆիքսված 5 հազար դրամի փոխարեն կհաշվարկվի եկամտային հարկով հարկման ընդհանուր կանոնների ներքո, այսինքն` հաջորդ տարվանից՝ 20 տոկոս դրույքաչափով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների նախագծի մասին է խոսել ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

«Առաջին փոփոխությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից վարձու աշխատողներին եկամտային հարկը հաշվարկվելու է  ամսական ոչ թե 5000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, այլ եկամտային հարկով հարկման ընդհանուր կանոնների ներքո, այսինքն՝ եկող տարվանից՝ 20 տոկոս դրույքաչափով: Այսպիսով՝ բոլոր աշխատողների աշխատավարձերը ընդհանուր սահմանված կարգով ենք հարկելու»,-ասաց Ալավերդյանը:

Պետությունը մի քանի տարի առաջ Հարկային օրենսգրքում  փոփոխություններ կատարելիս չի կանխատեսել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների քանակն այդքան շատ կլինի և դրանով պայմանավորված՝ եկամտային հարկի 5000 դրամ չափը ժամանակին ռիսկային չի համարել: Այսօր մոտ 35-37 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կա՝ ի սկզբանե կանխատեսված 20-22 հազարի փոխարեն:

«Հիմա փորձը ցույց է տալիս, որ 5000 դրամ եկամտային հարկ հաշվարկելու  օրենսդրական կարգավորումը գործոններից մեկն է, որը խթանում է տնտեսավարողներին ամեն գնով լինել միկրոձեռնարկատիրության համակարգում, որպեսզի քիչ եկամտային հարկ վճարեն»,-ասաց Ալավերդյանը:

Նա կարևորեց նաև հարկման արդարության հարցը. արդարացված չէ ունենալ 5000 դրամ եկամտային հարկ այն դեպքում, երբ այդ նույն աշխատողը, երբ կաշխատի ոչ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի մոտ, կանի նույն գործը և կստանա նույն աշխատավարձը, եկամտային հարկն այդ դեպքում կհաշվարկվի լրիվ այլ դրույքաչափով: «Այս հանգամանքը կանխատեսելի էր ժամանակին, բայց այն կանխատեսումները, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները քանակով մեծ չեն լինի, մեզ, ըստ էության, ստիպեց աչք փակել այդ հարկման անարդարության համակարգի վրա: Սակայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտների քանակի աճը ստիպում է մտածել այդ մասին»,-ասաց Ալավերդյանը:

Երբեմն մեծ բիզնեսները նույնիսկ արհեստականորեն տրոհվում են՝ գործելու միկրոձեռնարկատիրության դաշտում: Նրա խոսքով՝ կամ օրինակ տնտեսավարողը իր աշխատողի հետ պայմանագիրը խզում է, ասում, որ գնա, գրանցվի որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ծառայություն մատուցի: Ըստ Ալավերդյանի՝ այսպիսով խաթարվում են իրական աշխատանքային հարաբերությունները, ինչը հետագայում խնդիր է նաև ստաժի, կենսաթոշակի ձևավորման առումով:

«Երկրորդ կարևոր փոփոխությունը, որն այս համակարգին է վերաբերում, սակայն, թերևս, հասցեագրված է շահութահարկ վճարող մեծ տնտեսավարող սուբյեկտներին, այն է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա շահութահարկով հարկման համակարգում ծախսեր չեն կատարվելու, այսինքն՝ հարկվող եկամուտներ չեն նվազեցվելու: Ավելի պարզ ասած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը շահութահարկով հարկման նպատակով հիմք չեն ընդունվելու: Այս կարգավորումը հասցեագրված է շահութահարկ վճարողներին, սակայն չարաշահումների ռիսկեր կարգավորելու նպատակադրում ունի, քանի որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու ևս մեկ խթանը սա է»,-ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա՝ հիմա միկրոձեռնարկատիրության սուբյեկտը մինչև 24 մլն դրամի սահմաններում որքան ուզում է, հաշիվ ապրանքագրեր, վավերագրեր կարող է դուրս գրել մեծ բիզնեսներին, իսկ դրանք առանց որևէ սահմանափակման կարողանում են նվազեցնել իրենց շահութահարկի գումարը: Այսպիսով` այս առաջարկը նպատակ ունի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգն ավելի հասցեական դարձնել, սկզբնապես դրված թիրախին մոտեցնել: Ըստ Ալավերդյանի՝ սկզբնապես դրված թիրախը նա է եղել, որ համակարգը սպասարկի վերջնական սպառմանն ուղղված գործարքներ, բայց, հիմա տեսնում են, որ շատ դեպքերում այն միջանկյալ սպառում է սպասարկում:

Երրորդ փոփոխությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու առումով նախատեսվել է սահմանափակում: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք համարվում են պասիվ վարձակալական կամ տոկոսային տեսքով եկամուտ ստանալու պայման նախատեսող պայմանագրերի կողմ: Այսինքն՝ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք փոխառություն են տրամադրում կամ պասիվ եկամուտներ են ստանում:

«Նկատում ենք, որ հարկման արտոնյալ համակարգի շրջանակում հարկերից ազատված լինելու հանգամանքը խթանում է, որ տնտեսավարողները գնան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնան: Օրինակ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի ավանդը եկամտային հարկով այսօր չի հարկվում: Այսինքն, երբ նույն մարդը որպես ԱՁ ավանդ դնի ու եկամուտ, տոկոս ստանա, չի հարկվում, բայց, եթե որպես ֆիզիկական անձ դնի, տոկոսը հարկվում է: Հիմա, մարդիկ մտածում են՝ ԱՁ գրանցել, ԱՁ-ով ներդրում անել, որ տոկոսները չհարկվեն»,-ասաց Ալավերդյանը:

Սակայն, նրա խոսքով, ի սկզբանե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը B2C (բիզնեսը՝ սպառողի համար)  շղթան սպասարկող հարկման համակարգ է ենթադրել, թիրախավորված է եղել այն սուբյեկտների համար, որոնք օրվա հացի խնդիր են փորձում լուծել իրենց փոքր բիզնեսով:  «Սակայն հիմա տեսնում ենք, որ մեծ քանակությամբ պասիվ եկամուտներ հնարավոր է տեղավորել և որևէ հարկ չվճարել: Առաջարկում ենք, որ այս պայմանագրերով եկամուտ ստացող տնտեսավարող սուբյեկտները չկարողանան լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Այսինքն՝ փորձում ենք շրջանակը նեղացնելով տանել սկզբում դրված իր նպատակին, երբ կա քաղաքացուն մատուցված ծառայություն, քաղաքացուն վաճառված ապրանք, վերջնական սպառողի համար կատարված աշխատանք, ծառայություն»,-նշեց Ալավերդյանը:

Այս փոփոխություններն ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից: Կանխատեսվում է, որ դրանց արդյունքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվը կնվազի, բյուջե կմտնեն ավելի շատ եկամուտներ:

«Նախատեսվում է, որ միայն եկամտային հարկի մասով մինչև 5.5 մլրդի կարգի ավել եկամտային հարկ կստացվի: Այդ հաշվարկները կատարվել են՝մի կողմից հիմք ընդունելով, որ բոլոր աշխատողներին կվճարվի նվազագույն աշխատավարձ, մյուս կողմից այն, որ կվճարեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտների շրջանակում ձևավորված միջին աշխատավարձ: Շահութահարկ վճարողների մասով նվազեցումների սահմանափակման արդյունքում պոտենցիալ լրացուցիչ մասը տեսնում ենք մինչև 15.2 մլրդ դրամի չափով»,-ասաց Ալավերդյանը:

Այդ լրացուցիչ եկամուտները, որոնք կանխատեսվում, ակնկալվում են, ըստ նրա, այսօր բյուջեի բեռ են:

«Փոփոխությունների նպատակն է փորձել սահմանափակել այն գայթակղիչ կարգավորումները, որոնք կան միկրոձեռնարկատիրության համակարգում, և որոնք տնտեսավարող սուբյեկտներին շահադրդում են ամեն գնով տեղավորվել, ամեն ինչ անել՝ լինելու միկրոձեռնարկատիրության համակարգում: Փորձում ենք սահմանափակել այդ դրույթների առկայությունը, որպեսզի չունենանք այնպիսի երևույթներ, ինչպիսին ունենք»,-ասաց Ալավերդյանը:

Անդրադառնալով միկրոձեռնարկատիրության սուբյեկտների՝ կանխատեսվածից շատ ավելի մեծ չափով ավելանալուն՝ Ալավերդյանը մի կողմից էլ դա համարեց բնական, օբյեկտիվ երևույթ. տնտեսավարողը շահույթ հետապնդող սուբյեկտ է, բնականաբար ամեն ինչ անելու է, որ շահույթները մեծ լինեն, բայց մյուս կողմից պետության խնդիրն է տրված հնարավորությունները, կատարված օրենսդրական փոփոխություններն առավելագույնս մոտեցնել իր թիրախին:

Աննա Գրիգորյան

Արտարժույթ
10:30 24/03 Առք Վաճառք
AMD / USD 387.00 390.00
AMD / EUR 417.00 425.00
AMD / RUR 5.03 5.13
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
24/03/2023
Դոլար / Դրամ
388.07
-0.26
Եվրո / Դրամ
416.17
-6.14
Ռուբլի / Դրամ
5.07
-0.03
Ֆունտ / Դրամ
473.33
-4.04
ԿԲ Մետաղներ
24/03/2023
դրամ / գրամ
24678.37
+340.54
Արծաթ
285.72
+6.74
Կրիպտոարժույթներ
10:30 24/03
BTC/AMD
11,004,018
+2.36%
BTC/USD
28336.77
+2.32%
ETH/USD
1815.20
+3.37%
BCH/USD
128.91
+1.28%
BIT/USD
0.531793
+0.30%
XRP/USD
0.437417
+2.26%
LTC/USD
95.46
+8.79%
BNB/USD
325.90
+0.57%
DOGE/USD
0.076763
+2.60%
ETH/BTC
0.064054256
+1.07%
BCH/BTC
0.004548851
-0.98%
BIT/BTC
0.004548851
-1.93%
XRP/BTC
0.000015435
-0.02%
LTC/BTC
0.00336868
+6.37%
BNB/BTC
0.011500231
-1.67%
DOGE/BTC
0.000002709
+0.33%
Ոսկու հարգեր
24/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,678.37
958 հարգ
23k
23,650.10
916 հարգ
22k
22,621.84
720 հարգ
18k
18,508.78
625 հարգ
15k
15,423.98
585 հարգ
14k
14,395.72
500 հարգ
12k
12,339.19
417 հարգ
10k
10,282.65
375 հարգ
9k
9,254.39
FOREX
09:50 24/03
EUR/USD
1.0822
-0.65%
GBP/USD
1.2277
-0.26%
USD/JPY
130.34
-0.28%
EUR/GBP
0.8813
-0.40%
Նավթ
09:50 24/03
դոլար / բարել
Brent
75.71
-0.36%
Light Sweet
69.75
-0.50%
COMEX
09:50 24/03
$ / տր. ունց.
Ոսկի
1995.50
+0.82%
Արծաթ
23.25
+0.69%
Պլատին
991.10
-0.56%
LME / 3M
09:50 24/03
դոլար / տոննա
Ալյումին
2326.00
+1.73%
Պղինձ
9031.00
+1.60%
Նիկել
22517.00
+0.25%
Անագ
24348.00
+4.07%
Կապար
2126.00
+0.47%
Ցինկ
2907.00
+1.43%
Մոլիբդեն
65807.91
-3.34%
Կոբալտ
34180.00
+0.00%
Ինդեքսներ
09:50 24/03
կետ
Dow Jones
32105.25
+0.23%
S&P 500
3948.72
+0.30%
NASDAQ
11787.40
+1.01%
FTSE
7499.60
-0.89%
CAC 40
7139.25
+0.11%
DAX
15210.39
-0.04%
RTSI
989.43
+0.96%
Nikkei
27385.25
-0.13%
Topix
1955.32
-0.10%
Hang Seng
19915.68
-0.67%
SSEC
3265.65
-0.64%
ԿԲ Տոկոսադրույքներ
24/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային