ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 06/10/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375.51 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 40 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 18,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5000%: