ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39167125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 487 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 260 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 227 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 410 389 529 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3784 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5247 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: