ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` նոյեմբերի 7-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205B121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 700 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 915 637 028 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1123 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 9.4190 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: