ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 4 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 180 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 280 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 685 712 779 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.5215 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7000 տոկոս: Աճուրդին մասնակցել 6 գործակալ: