Ֆինանսական

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
Արմեն Նուրբեկյան. Մեր դրամավարկային քաղաքականությունը առաջ նայող է, չենք սպասում խնդիրները գան ու սկսենք լուծել
13/12/2022 18:25
Կիսվել

Արմեն Նուրբեկյան. Մեր դրամավարկային քաղաքականությունը առաջ նայող է, չենք սպասում խնդիրները գան ու սկսենք լուծել

Ցածր տոկոսադրույքներով կարողացել ենք ավելի ցածր գնաճ ապահովել

Պատասխանելով համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնների կողմից տոկոսադրույքների բարձրացման ազդեցությունների, մասնավորապես՝ կապիտալի արտահոսքի, մասին հարցին՝ ՀՀ ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը նշել է.

«Ընդհանրապես, երբ որ կապիտալի արտահոսքը կապում ենք դրսի տոկոսների հետ հիմնական տրամաբանությունը հետևյալն է՝ ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում տոկոսադրույքները բարձրանում են և Հայաստանի հետ տոկոսադրույքների տարբերությունն այնքան է փոքրանում, որ գումարը գնում է դուրս։ Ինչպես նշեք ԿԲ նախագահ, այս պահի դրությամբ այդպիսի խնդիր չենք տեսնում, բայց մեր քաղաքականության այսօրվա գործողությունը և ընդհանրապես վերջին գործողությունները հիմնականում խոսում են մի բանի մասին. որ մեր տոկոսադրույքները բոլոր ռիսկերը միշտ արտացոլելու են։

Կենտրոնական բանկը տոկոսադրույքը վերև կամ ներքև շարժում է այնպես, որ բոլոր ռիսկերը գնահատի և գնաճը ժամանակին հետ գա։ Իրադարձությունների զարգացման սցենարը շատ են, բայց հիմնական մեսիջն այն է, որ մեր տոկոսադրույքները միշտ արտահայտելու են գոյություն ունեցող ռիսկերը, այդ թվում գնաճային ռիսկերը, և կարծում եմ, որ կարևոր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տոկոսադրույքները, եթե նայեք մեր հետ համեմատվող երկրների հետ համեմատ, ավելի ցածր են, բայց նաև մեր գնաճն է ավելի ցածր։ Այսինքն, մենք ավելի ցածչ տոկոսադրույքներով կարողացել ենք ավելի ցածր գնաճ ապահովել, որովհետև միշտ հետևել ենք այն սկզբունքին, որ չենք սպասել խնդիրները կուտակվեն, այլ բոլոր ռիսկերը մեր տոկոսադրույքներում միշտ գրանցել ենք։

Շատ կարևոր է, որ մենք չենք սպասում, որպեսզի խնդիրները գան ու սկսենք լուծել, այսինքն առաջ նայող է մեր դրամավարկային քաղաքականությունը»։

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68