Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկ Ստեփանյան. Գերադասում ենք երկարաժամկետ արժեքները կարճաժամկետ շահույթից
26/12/2022 20:52
Կիսվել

Հայկ Ստեփանյան. Գերադասում ենք երկարաժամկետ արժեքները կարճաժամկետ շահույթից

Բիբլոս Բանկ Արմենիայի 15-ամյակին ընդառաջ՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բիզնես ամսագրին տված հարցազրույցում Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը կիսվել է պատասխանատու բանկային գործունեության, Բանկի արժեքների և երկարաժամկետ զարգացման նպատակների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտի ապագայի վերաբերյալ իր գնահատականներով:

Պարոն Ստեփանյան, այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան նշում է իր հիմնադրման 15 ամյակը։ Կպատմե՞ք՝ ինչպես է հիմնադրվել Բանկը, և ինչ առանցքային նպատակ ուներ դրա հիմնադրումը։

Բիբլոս Բանկ Արմենիան ստեղծվել է որպես միջազգային Բիբլոս Բանկ Խմբի դուստր ընկերություն: Հիմնական նպատակն էր տեղական տնտեսությանը մատուցել որակյալ բանկային ծառայություններ՝ հիմնված միջազգային չափանիշների վրա, ինչպես նաև աջակցել Հայաստանի և մեծ սփյուռք ու Բիբլոս Բանկ Խմբի ներկայություն ունեցող երկրների միջև տնտեսական կապերին: Մեր բաժնետերը կարծում է, որ Հայաստանն ունի լավ բիզնես միջավայր և խոստումնալից, հեռանկարային երկիր է։

Բանկի փիլիսոփայության հիմքում «Ձեր բանկը կյանքի ընթացքում» կարգախոսն է։ Որո՞նք են Բանկի արժեքները, տեսլականը, և ի՞նչ մարտահրավերների եք հանդիպում Ձեր ճանապարհին։

Մենք որպես բանկ հավատարիմ ենք պատասխանատու և պահպանողական բանկային գործունեության սկզբունքներին: Մենք գերադասում ենք երկարաժամկետ արժեքները կարճաժամկետ շահույթից և կարծում ենք, որ ռիսկերի խելամիտ կառավարմամբ կայուն աճը երկարաժամկետ հաջողության բանալին է: Իսկ թիմի ներսում զարգացնում ենք ազնվության, թիմային աշխատանքի, որակի և հաճախորդամետության բարձր մակարդակ: Իհարկե, պահպանողական բանկային գործունեությունն ունի իր սահմանափակումները, հատկապես այնպիսի մրցակցային շուկայում, ինչպիսին Հայաստանում է: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ հաճախորդները և, ընդհանուր առմամբ, շուկան սկսում են աստիճանաբար գնահատել և հասկանալ առողջ բանկային գործունեության, կայունության և բանկի ֆինանսական առողջության արժեքը:

Ինչպե՞ս կգնահատեք Բիբլոս Բանկ Արմենիայի դերը Հայաստանում բանկային ոլորտի զարգացման գործում։

Հայաստանի բանկային շուկայում մեր մասնաբաժինը բավականին համեստ է, և մենք շուկայում մեծ մասնաբաժին ապահովելու նպատակ չենք հետապնդում։ Ես կարծում եմ, սակայն, որ 2008 թվականից սկսած Բիբլոս Բանկ Արմենիան զգալի ներդրում է ունեցել ոլորտի զարգացման գործում՝ սահմանելով հաճախորդների սպասարկման և պրոդուկտների ներկայացման նոր չափանիշներ: Միջազգային պրակտիկան, որը մենք բերել ենք շուկա, դրական ազդեցություն է ունեցել ընդհանուր բանկային մրցակցության վրա և նոր արժեք ստեղծել տնտեսության համար։ Կցանկանայի նշել նաև Բիբլոս Բանկ Արմենիայի դերը՝ որպես գործատուի։ Առաջին իսկ օրվանից Բանկը պատասխանատու գործատու է եղել՝ ստեղծելով իսկապես որակյալ մշակույթ ունեցող թիմ, ինչը, կարծում եմ, ևս կարևոր ներդրում է բանկային ոլորտում: Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր արժեքները և մեծ ներդրում ենք կատարում ոչ միայն մեր հաճախորդներին լավագույն ծառայությունների մատուցման, այլև մեր անձնակազմի զարգացման և բարեկեցության մեջ:

Ո՞րն է Բանկի ներկայիս ռազմավարությունը բիզնես համայնքին երկարաժամկետ բանկային ծառայություններ մատուցելու հարցում՝ Հայաստանում համակարգված նորարարական ու ձեռնարկատիրական բիզնես մշակույթը զարգացնելու համար։

Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է ստեղծել այնպիսի բանկային պրոդուկտներ, որոնք հնարավորինս աջակցում են հաճախորդների ֆինանսական առողջությանը և նպաստում են անձնական ակտիվների և ընկերությունների աճին: Այս առումով մենք հակված չենք ռիսկային ֆինանսավորմանը, քանի որ դա ոչ միայն բացասաբար է անդրադառնում հենց Բանկի վրա, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում հաճախորդների համար և կարող է վնասել նրանց ֆինանսական առողջությանը: Հատկապես այս փուլում մեր ռազմավարությունը ՏՏ նոր լուծումների ներդաշնակեցումն է ավանդական, պահպանողական բանկային քաղաքականության հետ: Մենք ձգտում ենք բարելավել հաճախորդների փորձառությունը մոբայլ տեխնոլոգիաների միջոցով՝ չվտանգելով մեր ցածր ռիսկի ախորժակը և համապատասխանության ստանդարտները: Հայաստանում բիզնես միջավայրին նպաստելու առումով մենք կենտրոնացած ենք երկու ուղղության վրա․ նախ՝ մեր ներդրումները բուհերում և կրթական նախագծերում, և երկրորդ՝ հաճախորդների հետ շարունակական աշխատանքը՝ ապահովելու կորպորատիվ մշակույթի, ֆինանսական կարգապահության զարգացումը և ոչ միայն։

Պրն. Ստեփանյան, ի՞նչ խնդիրներ են ծառացած մեր երկրի բանկային համակարգի առջև։

Մենք հիմա բավականին անհանգիստ ժամանակներ ենք ապրում՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների, արագ տեխնոլոգիական փոփոխությունների, հաճախորդի նախասիրությունների փոփոխման և այլ առումներով: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի բանկային ոլորտի ամենամեծ մարտահրավերը անորոշության բարձր մակարդակից բխող ռիսկերին դիմանալն է և միևնույն ժամանակ ներդրումներ կատարելը տեխնոլոգիական զարգացման մեջ։ Սա շատ կարևոր է, քանի որ ռիսկերի խելամիտ կառավարումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը մեզ թույլ կտան առաջ շարժվել այն իրավիճակում, որում հայտնվել ենք: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ Հայաստանի տնտեսությունը փոքր տնտեսություն է՝ արտաքին ցնցումների խիստ ազդեցության տակ, լայնածավալ աճի համար ոչ շատ լայն հնարավորություններով, հետևաբար՝ ներքին արդյունավետության բարձրացումը աճի հիմնական աղբյուրն է։ Մենք պետք է լինենք ավելի արագ, տեխնոլոգիապես ավելի զարգացած, ավելի բանիմաց և ապավինենք հստակ արժեքներին ու բարձր էթիկական չափանիշներին: Իսկ արտաքին ցնցումներ ասելով նկատի ունեմ ոչ միայն բացասական, այլև դրական ցնցումները, քանի որ միայն նշված գործոնները կարող են թույլ տալ մեզ կայուն ձևով կլանել դրական ցնցումները և դրանք վերածել երկարաժամկետ միտումների ու երկարաժամկետ արժեքների:

Ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի 15 տարվա ամենամեծ նվաճումը։

Այստեղ, անկասկած, պետք է նշեմ երկու բան. առաջինը մեր հավատարիմ հաճախորդներն են։ Մենք իսկապես գնահատում ենք մեր հաճախորդների հավատարմությունը, մեր հաճախորդների որակը, մենք իսկապես կարևորում ենք հարաբերությունները, որոնք կառուցվել են շարունակական աշխատանքի արդյունքում։ Երկրորդ խոշոր ձեռքբերումը մեր թիմն է։ Մեզ հաջողվել է կառուցել բարձր էթիկական և մասնագիտական որակներով թիմ, որի յուրաքանչյուր անդամ կիսում է Բանկի արժեքները:

Բանկը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ առաջարկներով, ինչպես ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում առաջարկները մշակելիս։

Կոմերցիոն հաճախորդներին՝ լինի դա խոշոր կորպորացիա, թե փոքր բիզնես, մենք առաջարկում ենք պրոդուկտներ, որոնք նախատեսված են տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքների, բիզնես ռազմավարության և ընթացիկ ֆինանսական վիճակի համար: Ինչպես արդեն ասացի, մեր մոտեցումն է աջակցել ընկերությունների ֆինանսական առողջությանը, այլ ոչ թե կարճաժամկետ շահույթ ստանալ: Առևտրային վարկավորման ժամանակ մեզ համար առաջնային գործոնը ընկերության ֆինանսական վիճակն է, ֆինանսական կարգապահությունը և ներքին մշակույթը: Գրավը երկրորդական է, թեև դա նույնպես շատ կարևոր գործոն է։ Այս առումով ես կցանկանայի նշել մեր նոր վարկային պրոդուկտը ՓՄՁ-ների համար, որը թույլ է տալիս առողջ բիզնես պրակտիկա և լավ ֆինանսական կարգապահություն ունեցող փոքր ընկերություններին օգտվել 25 մլն դրամի չափով վարկային գծից՝ առանց գրավի:

Բիբլոս Բանկ Արմենիան իր 15 ամյակը վստահաբար տոնում է նորանոր հաղթանակների ու նվաճումների բերկրանքով։ Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել առաջիկա հինգ տարիներին։

Մենք աշխատում ենք մեր հաճախորդների համար նոր մոբայլ լուծումների ներդրման և մեր ծառայության որակի շարունակական բարելավման վրա: Մենք հավատում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիայի համար հաջորդ 5 տարին կլինի կայուն աճի և հայկական շուկայում ավելի ակտիվ ներկայության տարիներ:

Պրն․ Ստեփանյան, ո՞րն է Ձեր ուղերձը ՀԱԱՊ համայնքին։

ՀԱԱՊ համայնքում ներառված են ընկերություններ և կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայ գործարար համայնքի էլիտան: Եվ իմ միակ ուղերձն այն է, որ մենք բոլորս պետք է մեր գիտելիքն ու մշակույթը տարածենք ողջ տնտեսության մեջ: Մենք պետք է անխոնջ հետևենք մեր արժեքներին ու լավագույն բիզնես պրակտիկային և դրանցով կիսվենք մեր գործընկերների, հաճախորդների, մեր գործունեությունը կարգավորող մարմինների, պետական ապարատի և այլ դերակատարների հետ: Իմ համոզմունքն է, որ միայն արժեքների վրա հիմնված և պատասխանատու բիզնեսը կարող է երկարաժամկետ զարգացում բերել մեր երկրին։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69