ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Այսօր` դեկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203C121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը`1 մլրդ 21 մլն դրամ, որից մրցակցային` 840 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 181 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 909 279 358 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8676 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: