ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 383.12 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.82 դրամով և կազմել 511.24 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 12.15 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.23 դրամով և կազմել 599.39 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 75.95 դրամով և կազմել 21124.67 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.91 դրամով և կազմել 402.05 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 32.81 դրամով և կազմել 18685.79 դրամ մեկ գրամի դիմաց: