ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 382.23 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.25 դրամով և կազմել 498.16 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 12.02դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.43 դրամով և կազմել 593.76 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 359.47 դրամով և կազմել 19342.85 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 13.82 դրամով և կազմել 353.92 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 863.10 դրամով և կազմել 17388.90 դրամ մեկ գրամի դիմաց: