ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 709 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԿՊ-ՆԵՐ
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39179120 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 709 մլն դրամ, որից մրցակցային` 674 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 35 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 709 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 656 829 398 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.4740 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: