
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 810 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 4 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT04251128 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 810 մլն դրամ, որից մրցակցային` 810 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 810 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 802 854 835 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.4425 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: