ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 385.51 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.09 դրամով և կազմել 497.96 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 11.97 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 9.59 դրամով և կազմել 594.65 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 448.79 դրամով և կազմել 19471.65 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 7.23 դրամով և կազմել 355.10 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 82.10 դրամով և կազմել 17451.36 դրամ մեկ գրամի դիմաց: