ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` հունվարի 16-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3915A129 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 187 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 137 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 287 948 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7574 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.9700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: