ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԼՐԴ 525 ՄԼՆ ԴՐԱՄ
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52042130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 525 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 475 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 451 780 580 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.5559 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.7120 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: