ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր`փետրվարի 20-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3919B123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, պահանջարկը` 1 մլրդ 705 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 470 065 482 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3976 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: