ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` մարտի 5-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52043138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 476 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 326 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 373 299 194 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1246 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6645 տոկոս: Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: