
ԿԱՅԱՑԵԼ Է ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈԻՐԴԸ
Այսօր` մարտի 19-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917C123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 070 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 070 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 887 875 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7498 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: