ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52213137 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 3 մլրդ 662 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 607 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 55 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 370 396 945 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3534 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: