Sberbank CZ-ի հաճախորդներն անցել են Չեխիայի խնայբանկին
Սբերբանկ-Չեխիայի հաճախորդները, որոնք բանկի նկատմամբ պարտավորություններ ունեն, տեղափոխվել են Չեխիայի խնայբանկ: Սբերբանկի դուստր ընկերության հետ կնքված վարկային պայմանագրերի պայմանները նրանց համար չեն փոխվում։
Ապրիլին Bank Ceska sporitelna-ն ձեռք է բերել Sberbank CZ-ի վարկային պորտֆելը 41.05 միլիարդ կրոնով (մոտ 1.9 միլիարդ դոլար):
Sberbank CZ-ն Սբերբանկի չեխական «դուստրն» է, որը Սբերբանկ-Եվրոպա բանկային խմբի մաս էր կազմում։ 2022-ի փետրվարի 24-ից հետո ավանդատուները սկսեցին արագորեն դուրս բերել ավանդները և փակել հաշիվները Sberbank CZ-ում: Նրա լուծարման գործընթացը սկսվել է անցյալ տարվա փետրվարի 28-ին, իսկ օգոստոսին Պրահայի քաղաքային դատարանը հայտարարեց բանկի սնանկության մասին։