ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել 6 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT06105124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը` 1 մլրդ 545 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 525 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 990 808 672 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9514 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1300 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: