ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել է 391.77 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.64 դրամով և կազմել 513.92 դրամ մեկ եվրոյի դիմաց:Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 և կազմել 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 624.36 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 191.67 դրամով և կազմել 20883.67 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.18 դրամով և կազմել 399.28 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 173.94 դրամով և կազմել 20027.16 դրամ մեկ գրամի դիմաց: