ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը սահմանվել է 3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 980 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 490 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 037 935 057 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2619 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3800 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: