ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13237126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 100 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 100 մլն դրամ:
Աճուրդի արդյունքներով պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 979 723 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0903 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5138 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: