ՀՀ ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,680,027 ԱՄՆ դոլար՝ 391.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 67,866,863 ԱՄՆ դոլար՝ 392.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 392.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 392.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,251,584 EUR՝ 514.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,329,656 EUR՝ 518.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում ևս գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 384,774,762 ՌԴ ռուբլի՝ 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 41,083,845 ՌԴ ռուբլի՝ 13.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: