ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 23 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 45 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում` ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44.9 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը զգալի կրճատել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի ծավալները:
Նշենք, որ ապրիլի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 42.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 71.7 մլն ԱՄՆ դոլար: