
ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39182132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 1 մլրդ 550 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 405 346 380 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8817 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1740 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: