ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 4.01 դրամով և կազմել է 406.68 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.56 դրամով և կազմել 511.60 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 12.77 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5.35 դրամով և կազմել 636.94 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 454.67 դրամով և կազմել 20508.24 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 7.77 դրամով և կազմել 367.15 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 197.44 դրամով և կազմել 18710.42 դրամ մեկ գրամի դիմաց: