
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52036132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 750 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 600 մլն դրամ, ոչ մրցակցային` 150 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 371 340 401 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2789 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3995 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: