ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել է 407.09 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.33 դրամով և կազմել 506.05 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 12.02 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.34 դրամով և կազմել 626.23 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 664.80 դրամով և կազմել 21019.72 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 8.76 դրամով և կազմել 358.36 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 59.15 դրամով և կազմել 18415.16 դրամ մեկ գրամի դիմաց: