ԱՊՐԻԼԻՆ ԳՐԱՎԱՏՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 14 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎԱՐԿ
Ապրիլին Հայաստանում գործող գրավատները տրամադրել են 14062 մլն ՀՀ դրամի վարկեր: Ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ փոքր-ինչ նվազել է: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում գրավատների կողմից ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 9913 մլն ՀՀ դրամ՝ նախորդ ամսվա համեմատությամբ աճելով 5%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հայաստանյան գրավատների կողմից տրամադրված վարկերը հունվարին կազմել են 13480 մլն ՀՀ դրամ, փետրվարին՝ 13716 մլն ՀՀ դրամ, մարտին՝ 14089 մլն ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածներում այս ֆինանսական կառույցների կողմից ներգրավված միջոցները կազմել են համապատասխանաբար 9241 մլն ՀՀ դրամ, 9033 մլն ՀՀ դրամ և 9402 մլն ՀՀ դրամ:
Նշենք, որ 2012 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում գործել է 142 գրավատուն: