ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հունիսի 11-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2610C125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 950 մլն դրամ, որից մրցակցային` 950 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 508 688 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4529 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: