
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հունիսի 21-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 750 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 940 մլն դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 781 926 257 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.9500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: