Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ
04/09/2012 11:50
Կիսվել

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ հանրապետության տարածքում գործող 21 առևտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը (առանց լիզինգի ևֆակտորինգի) կազմել է 1 տրլն 437.4 մլրդ դրամ: Ինչպես փաստում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ ապրիլ-հունիս ամիսներին ՀՀ բանկերի դրամային վարկերն ավելացել են 4.8%-ով (22.5 մլրդ դրամով), արտարժութային վարկերը` 13.7%-ով (113.4 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել համապատասխանաբար 495 մլրդ դրամ և 942.4 մլրդ դրամ: Արդյունքում՝ արտարժութային վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում աճել է 1.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 65.6%:

Ըստ ներկայացված տվյալների՝ տնտեսությանը տրամադրված վարկերի 59.9%-ը բաժին է ընկել իրավաբանական անձանց, 34.9%-ը` ֆիզիկական անձանց, 5.2%-ը` բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին: 

Հատկանաշական է, որ վարկավորման աճ գրանցվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` բացառությամբ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտների: Առավել բարձր աճի տեմպ գրանցվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության ու ձկնորսության, Էլեկտրականության, գազի, գոլորշու ու լավորակ օդի մատակարարման և առևտրի ոլորտին հատկացված վարկային ներդրումներում` համապատասխանաբար 16.6%, 16.1% և 9.8%: 

Հաշվետու եռամսյակի ընթացքում 0.5 տոկոսային կետով նվազել է չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում` եռամսյակի վերջին կազմելով 4.1%:

Նշենք նաև, որ հունիս ամսվա վերջի դրությամբ բանկային համակարգի «հսկվող» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը կազմել են ընդհանուրի 1.9%-ը, «ոչ ստանդարտ» դասի վարկերը` 1.5%-ը, «կասկածելի» դասի վարկերը` 0.7%-ը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6