
ՍԿՍՎՈՒՄ ԵՆ 2013Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։
Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։