ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26113132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 677 մլն 795 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 527 մլն 795 հազար դրամ, ոչ մրցակցային` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 433 438 892 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1849 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7005 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: