ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 317 900 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 804 018 903 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.5000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: