ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել է 407.47 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.71 դրամով և կազմել 530.08 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 13.10 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.59 դրամով և կազմել 660.88 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 39.56 դրամով և կազմել 23,181.27 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.80 դրամով և կազմել 446.20 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 385.34 դրամով և կազմել 21,864.67 դրամ մեկ գրամի դիմաց: