Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության նկարագրողական վերլուծություն
14/11/2023 17:16
Կիսվել

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության նկարագրողական վերլուծություն

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում[1] ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:

Հայաստանի թվով 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում նրանցից թվով 15-ը  ընդգրկվել են առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամիսների ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%:

Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 267 մլրդ  ՀՀ դրամ, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են  111.8 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը  կազմել է  ընդհանուր ծավալի 8.8%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նշված ցուցանիշն ավելացել է 65.3 մլրդ  ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 140.4%: Իսկ 2019թ-ի  նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը ավելացել են շուրջ 69 482 մլն դրամով կամ շուրջ 3 անգամ (Գծապատկեր 3):

Հունվար-սեպտեմբեր ամիսներին  առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 6 576 մլն դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 1 175 մլն դրամ (Գծապատկեր 1):

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 437.8 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 101.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 23.3%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62.1 մլրդ դրամի կամ 156% աճ:

Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 994 մլն դրամ՝  ավելի քան 17 անգամ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 342 մլն դրամ (Գծապատկեր 2):


Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշները

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին  առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 5 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 2.6 անգամ:

Գծապատկեր 2. ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշները

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին  առևտրային բանկերի վճարած ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 17 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 8 անգամ:

Գծապատկեր 3. ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի դինամիկան

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85