ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26084135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 368 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 350 մլն դրամ, ոչ մրցակցային` 18 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 430 799 275 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5667 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: