ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13211139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 975 մլն 600 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 950 մլն դրամ, ոչ մրցակցային` 25 մլն 600 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 467 346 952 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8034 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0995 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: