Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
18/12/2023 21:49
Կիսվել

Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիմնախնդիրները և այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ թեմայի շրջանակում ուսումնասիրվել են դրամի ձևավորումից մինչ օրս տեղի ունեցած դրամավարկային քաղաքականության միտումներին ու զարգացումներին առնչվող հիմնահարցերը:

«Սա շատ կարևոր միջոցառում է, որով նաև սկիզբ է դրվում տնտեսական և հասարակական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների՝ նոր ձևաչափով քննարկմանը: Մեր հիմնական նպատակը տնտեսության ոլորտի մարտահրավերներն ու հիմնահարցերը քննարկման առարկա դարձնելն է: Հատկանշական է, որ այս քննարկումները ոլորտի առաջատար մասնագետների ակտիվ մասնակցությամբ են անցկացվում: Հարկ է ընդգծել, որ այսօրինակ միջոցառումների թիրախային խումբը նախ և առաջ ուսանողությունն է. պետք է պարբերաբար հնարավորություններ ստեղծել ուսանողների համար՝ լսարանային դասընթացներից դուրս հաղորդակցվելու ոլորտի հաջողակ և առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև  հարցեր ուղղելու նրանց»,- ասաց Կ. Խաչատրյանը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, արժևորելով այս միջոցառումը, ընդգծեց. «Օրեր առաջ նշվեց Հայկական դրամի 30-ամյակը, որը ֆինանսաբանկային ոլորտի և մեր պետության համար առհասարակ էական իրադարձություն էր, քանի որ աշխարհում անկայունությանը և անորոշությանը զուգահեռ նոր իրողություններն են ձևավորվում: Այս համատեքստում չափազանց կարևոր է ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ ԵՊՀ-ում այսօրինակ միջոցառում անցկացնելը: Այս քննարկման միջոցով ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեղեկանալու սպասվող իրադարձությունների մասին Կենտրոնական բանկի նախկին և ներկա նախագահներից, առևտրային բանկերի գործադիր և գլխավոր տնօրեններից տեսանկյունից, ինչպես նաև լսելու առաջիկայում դրամի ֆինանսատնտեսական կայունության հարցերի, մեկնաբանությունների մասին»:

Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացումները նպաստում են, որ հաճախ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան՝ ապագա մասնագետներին ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու և դրանց լուծմանն ուղղված ռազմավարական քայլեր մշակելու նպատակով:

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով դրամի ծագմանը, շրջանառությանն ու արժևորմանը, պատմեց նախկինում ներդրված ծրագրերի և գործընթացների մասին: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսեց դրամի անցած ճանապարհի, ապագա ծրագրերի և իրականացվող քաղաքականության մասին: ԿԲ նախագահը մասնավորապես անդրադարձավ գնաճի զսպման մեխանիզմներին, վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանմանը, ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից թվային արժույթի (CBDC) թողարկման հեռանկարներին։

Պանելային քննարկման շրջանակում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ներկայացրին դրամավարկային կարգավորման առկա գործիքները և ոլորտի արդի հիմնահարցերը, ՀՀ տնտեսության մեջ ազգային արժույթի դերակատարման, ինչպես նաև ազգային արժույթի արժևորման հեռանկարների ու հնարավորությունների վերաբերյալ իրենց դիտարկումները, մոտեցումներն ու կանխատեսումները:

 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85