
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 09/11/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 13,150,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.50%, փակմանը` 7.50%, առավելագույնը` 7.50%, նվազագույնը` 7.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.5000%: