ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 782 767 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 581 040 117 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.5301 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: