ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 070 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 820 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 250 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 627 733 707 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2795 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3100 տոկոս: