Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ ԵՆ 197 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
20/11/2008 17:45
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ ԵՆ 197 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

Ֆիզիկական անձանց փոխանցումները առանց բանկային հաշվի բացման իրականացվում են` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով: ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում են` ընդհանուր առմամբ 16 միջազգային համակարգերի (WESTERN UNION*, MONEY GRAM, ANELIK, UNISTREAM, CONTACT և այլ համակարգերի): (*- սույն թվականի հոկտեմբերից դադարեցվել է ՀՀ բանկերի և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների անդամակցությունը այս համակարգին):

2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 145 մլրդ դրամ (քանակը` 496184), որը 14.6 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առևտրային բանկերի միջոցով կազմել է 135 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետություն փոխանցումների զուտ ներհոսքը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 25%-ով (26.9 մլրդ դրամով): Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 293 հազ. դրամ. 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ այն ավելացել է 21 հազ. դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունները միջազգային վճարային համակարգերին անդամակցելու միջոցով Հայաստանի Հանրապետության իրենց հաճախորդներին կատարել են 1.01 մլրդ դրամի վճարում, այդ թվում 0.9 մլրդ դրամի վճարումը կատարվել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով. իսկ արտասահման կատարվել է 0.08 մլրդ դրամի փոխանցում: Ընդ որում դրամական փոխանցումների իրականացման համակարգերով մեկ վճարման միջին ծավալը կազմում է 108 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4%-ով:

Հ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, Տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված փոխանցումները 2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում կազմել են ծավալը` 534 մլրդ դրամ, իսկ քանակը` 47550 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 11.2 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները ընդհանուր առմամբ 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել են 13%-ով և կազմել 197 մլրդ դրամ:

Վճարային գործիքների պրոցեսինգ, քլիրինգ և միաժամանակ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները ինքնասպասարկման տերմինալների միջոցով հավաքագրում են բնակչությանը մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարները մոտ 13 կազմակերպությունների համար: 2008թ երրորդ եռամսյակի վերջի դրությամբ տեղադրված են 524 ինքնասպասարկման տերմինալներ, որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2342 մլն ՀՀ դրամի (735363 գործառնություններ) միջոցների հավաքագրում:

www.cba.am

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83