
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 631 161 000 դրամ, հետգնված ծավալը` ՝ 631 161 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 564 346 296 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.0600 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: