ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 191 մլն 90 հազ դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 960 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 231 մլն 90 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 813 772 603 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: